ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանին հասցրել էին այն վիճակին, որ նա անկարող էր դարձել առանց Ռուսաստանի». Արեստովիչ

Հայաստանը վճարում է 30 տարվա սխալների և կոռուպցիայի մեջ թաղված ղարաբաղյան կլանի համար: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Արեստովիչը` խոսելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին:

 

️ «Ես չեմ կարող գտնել անալոգներ. Նախ ՝ Հայաստանին դրեցին Ռուսաստանից լիակատար կախվածության մեջ։ Հայաստանին հասցրել էին այն վիճակին, որ նա անկարող էր դարձել առանց Ռուսաստանի: Այս ամենն այն պատճառով, որ հայերի մոտ ռևանշիստական գաղափարներ էին և նրանք չէին ցանկանում նորմալ համագործակցել հարևանների ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

 

Հայաստանը տոտալ կախվածության մեջ է եղել Մոսկվայից, իսկ հետո Մոսկվան հայերի թիկունքում պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Հայերը հույսեր ունեին, որ Ռուսաստանը կպաշտպանի իրենց, իսկ նա չօգնեց ո'չ պատերազմի ժամանակ, ո'չ պատերազմից հետո»,- ասել է Արեստովիչը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ