ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոլումբուսի խորհրդարանի շենքում սաստիկ ցրտի պատճառով ծխնելույզ է պայթել

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուսի խորհրդարանի շենքում սաստիկ ցրտի պատճառով ծխնելույզ է պայթել, ինչի արդյունքում խորհրադարանի շենքը հեղեղվել է ջրով։  Միջադեպի տեսանյութը հրապարակել է նահանգից հեռացող սենատոր Ջեյ Հոթինգերը։ Փորձագետներն արդեն սկսել են գնահատել վնասը։ 

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի: 

 

Անցած շաբաթվա վերջին Միացյալ Նահանգների մի զգալի հատված հայտնվել էր վատ եղանակային պայմաններում,  քամու ուժգին պոռթկումների և ձյան տեղումների էին դիտվում։ Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակի:


 

 

 

Քաղաքականություն