Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող 5 մարդ է ձերբակալվել․ Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող 5 մարդ է ձերբակալվել։

 
«Վանում հատուկ գործողության ընթացքում բռնել են պայթուցիկներով հինգ ահաբեկիչներ, որոնք ահաբեկչություն իրականացնելու հրահանգներ են ստացել Իրանից»,- ասել է Սոյլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 


Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները:

Քաղաքականություն

Պատահարներ