Ուկրաինան օգնեց Արևմուտքին «վերագտնել իրեն»․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայում ելույթի ժամանակ ասել է, որ Ուկրաինան օգնեց Արևմուտքին «վերագտնել իրեն»։


«Մենք օգնեցինք Արևմուտքին նորից գտնել իրեն և զգալ, թե որքան է Արևմուտքը գերակշռում: Այնտեղ Ռուսաստանից ոչ ոք չի վախենում»,- ուկրաինական Strana.ua առցանց հրատարակությունը Telegram-ի իր ալիքում մեջբերում է Զելենսկու ելույթը։ 

 

Նշվում է, որ շոշափվել է երկրի անվտանգության երաշխիքների թեման և միջազգային կազմակերպությունների բարեփոխման անհրաժեշտությունը, որոնք պետք է ապահովեն խաղաղությունը։


Զելենսկին ակնկալում է, որ Ուրկաինայի վերակառուցումը կդառնա Եվրոպայի ամենամեծ տնտեսական նախագիծը, քանի որ, ըստ նրա, ամբողջ երկիրը վերակառուցման կարիք ունի։ Դրա համար նախատեսվում է առաջնահերթություն տալ այն ընկերություններին, որոնք մնացել են ուկրաինական շուկայում հակամարտության ընթացքում, ասվում է Strana.ua-ի զեկույցում։


Թերթը գրում է, որ ռազմական գործողությունների ավարտին Զելենսկին մտադիր է ավարտել հանրային ծառայությունների թվայնացումը և երկիրը դարձնել կանաչ էներգիայի ոլորտում առաջատար։  Զելենսկին նաև հույս ունի Ուկրաինա վերադարձնել բոլոր քաղաքացիներին, ովքեր մեկնել են արտասահման։

Քաղաքականություն

Պատահարներ