Վրաստանի նախագահը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ներում կշնորհի Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ներում է շնորհելու պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին։


Ավելի վաղ նրա նստավայրում հանրահավաք էր անցկացվել՝ պահանջելով ներում չտրամադրել բանտում գտնվող Սաակաշվիլիին։ Զուրաբիշվիլին բազմիցս ասել է, որ երբեք Սաակաշվիլիին ներում չի շնորհելու։ Նախկին նախագահը տեւական հացադուլից առաջացած առողջական բարդությունների պատճառով այժմ բուժում է անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում։

 

«Հիմնական հարցի պատասխանը կտրվի այն ժամանակ, երբ այն տրվի»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Նա հավելել է, որ քննադատում է իր նստավայրի մոտ հանրահավաքի որոշ մասնակիցների գործողությունները, քանի որ նրանցից շատերը փորձում են ճնշում գործադրել նախագահի վրա։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ որոշ ցուցարարներ փորձել են ներխուժել իր նստավայր։

Քաղաքականություն