«Գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, անհրաժեշտ է անցնել գործողությունների»․ Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային գնահատականներին։ Նա նշել է, որ պետք են նաև հստակ գործողություններ:

 

«Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար»,-նշել է Գրիգորյանը։

 

Գրիգորյանի խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին պիտի ներկայացվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ