«Այնքանով ենք ներգրավված, որքանով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները». Լավրով

 Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է РИА новости-ին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին` Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյոք դրանում կնշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

 

«Այս հարցն ավելի տրամաբանական կլիներ տալ բանակցող կողմերին, այսինքն` Երևանին և Բաքվին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ կապում է ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին` այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները»,– ասել է Լավրովը։

Քաղաքականություն

Պատահարներ