Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ. Զախարովա

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը Ռուսաստանի իրավասության հարց չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է այն գործարկել Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար:

 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը Մինսկի խմբի ձևաչափում քննարկելու հնարավորությանը՝ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը չէ, որ արգելափակում է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը:

 

«Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ առաքելության հասցեին հնչող քննադատություններին, ապա դրանք անընդունելի են: Նրանք անում են հնարավորը՝ տեղում իրավիճակի կարգավորման համար: Որևէ հանրային քննադատություն գործին չի օգնում: Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Ամեն ինչ անում ենք իրավիճակը լավացնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Քաղաքականություն

Պատահարներ