Տրամաբանական կլիներ այդ հարցն ուղղել Բաքվին ու Երևանին. Լավրովը՝ լրագրողին

Հատված՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Россия сегодня»-ին տված հարցազրույցից. 

-Արդյո՞ք Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ 

- Ավելի տրամաբանական կլիներ այդ հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին. նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ 

Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր աջակցությունը ցուցաբերում է այդ գործընթացին։

Քաղաքականություն

Պատահարներ