Էրդողանը և Ասադը կարող է հանդիպեն. ինչ է հայտնի

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի բանակցությունների ժամանակը և վայրը դեռ որոշված ​​չեն, ամեն ինչ կախված կլինի երկու երկրների արտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններից։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, գրում է ТАСС-ը:

 

«Սիրիայի հետ բանակցությունների առաջին արդյունքները, որոնք տեղի են ունեցել զինվորականների միջև, մենք դրական ենք գնահատում: Դրանց կհաջորդի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո կարող է տեղի ունենալ երկու երկրների ղեկավարների հանդիպումը»,- ասել է Քալընը NTV հեռուստաալիքի եթերում։

 

Իր խոսքով` դեռ հայտնի չէ, թե որտեղ կկայանա ակնկալվող հանդիպումը:

Քաղաքականություն

Պատահարներ