ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կրկին չի կարողացել խոսնակ ընտրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկության երրորդ փուլի արդյունքներով կրկին չի կարողացել նոր խոսնակ ընտրել։

 

Հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին չի կարողացել ապահովել մեծամասնության աջակցությունը:  Նրա հիմնական մրցակից դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը հավաքել է 212 ձայն։  Ինքը՝ Մաքքարթին, չնայած իր կուսակցության վերահսկողությանը Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ՝ ընդամենը 202։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ 218 ձայն։

 

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի նոր կազմն օրն ավարտեց առանց աշխատանք սկսելու։  Բանախոսի ընտրությունը կշարունակվի վաղը։

Քաղաքականություն

Պատահարներ