Հունաստանը պատասխանել է Թուրքիայի սպառնալիքներին

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Իկոնոմուն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է, որ Աթենքը չի հրաժարվի Էգեյան ծովում իր ինքնիշխան իրավունքներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Ինչպես նշել է Իկոնոմոն, Հունաստանի կառավարությունը գործում է միջազգային իրավունքին համապատասխան եւ իր շահերից ելնելով։

 

«Մեր երկիրը կայունության ձգտող ուժեղ երկիր է, որը չի նահանջում ազգային շահերի եւ ինքնիշխանության հետ կապված հարցերում։ Մեր երկրին պետք չէ սպառնալ եւ ահաբեկել, նրան չեն հրամայում, հատկապես ազգային հարցերում»,- ասել է Իկոնոմուն։

 

Այսպես է նա մեկնաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի խոսքերը Հունաստանի տարածքային ջրերը մինչեւ 12 մղոն ընդլայնելու վերաբերյալ։

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել էր սադրիչ գործողությունները շարունակելու մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ