Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo» ամսագրի հրապարակած ծաղրանկարը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դատապարտել է ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրում հրապարակված ծաղրանկարը։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։

 

«Կրոնաքաղաքական իշխանության ծաղրանկարները հրապարակելու վիրավորական և անպարկեշտ արարքն առանց վճռական պատասխանի չի մնա։ Մենք Ֆրանսիայի կառավարությանը թույլ չենք տա հատել գիծը, նրանք միանշանակ սխալ ճանապարհ են ընտրել։ Ավելի վաղ մենք այդ պարբերականը ներառել էինք պատժամիջոցների ցուցակում»,-նշել է իրանցի դիվանագետը։

 

«Charlie Hebdo»–ն այսօր հրապարակել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ծաղրանկարները։

 

Voilez Khamenei ! Sur le dessin, on peut voir le guide suprême ayant pour voile une vulve. Par Biche

Քաղաքականություն

Պատահարներ