Իսրայելցի նախարարի այցը Երուսաղեմի Տաճարի լեռ սադրանք է. Էրդողան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի այցը Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ համարել է սադրանք։ Այդ մասին նա չորեքշաբթի հայտարարել է Իսրայելի նոր արտգործնախարար Էլի Կոենի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Թուրքիայի ԱԳՆ-ն, գրում է ТАСС-ը:
 

«Չավուշօղլուն հիշեցրել է Թուրքիայի համար պաղեստինյան խնդրի զգայունության մասին և նաև ընդգծել, որ նախարար Բեն Գվիրի երեկվա սադրիչ գործողությունները Ալ-Աքսայի դեմ անընդունելի են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

Jerusalem Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը երեքշաբթի բարձրացել է Տաճարի լեռը: Նախկին վարչապետ և Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը զգուշացրել է, որ Բեն Գվիրի նման գործողությունները լարվածություն կառաջացնեն Երուսաղեմում։ Ըստ թերթի՝ քաղաքական գործչի այցը Տաճարի լեռ համաձայնեցվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ