Օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի

Այսօր և առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն լինի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հունվարի 6-8-ն առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։

Օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի։ Եթե երեկ ցերեկը Գեղարքունիքում +8, Լոռիում +16, իսկ Տավուշում +18 աստիճան է եղել, ապա այսօր համապատասխանաբար +5, +11 և +13 աստիճան կլինի։

Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 7-9 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2023

 

Քաղաքականություն

Պատահարներ