«Դա հերթական խայծն է». Պեսկովը` ԵՄ-ի հետ ՌԴ-ի բանակցությունների մասին

 Ուկրաինայի հարցով ԵՄ-ի հետ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները հերթական խայծն են։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 


«Անարդար է, որևէ մեկն այդ մասին չի խոսում, դա հերթական խայծն է։ Ընդ որում, եթե ճիշտ եմ հասկանում, այնտեղ իսկապես նրանք ինչ-որ տեղեկություններ էին փոխանցել, բայց դա Կոզակ ազգանունով այլ մարդու մասին էր, կարծեմ` Ռադայում կամ մեկ այլ տեղ նման ազգանունով էլի մարդ կա», – ասել է Պեսկովը։ 


Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ Կիևին «կորեական սցենարով» կարգավորում են առաջարկում։ Նրա խոսքով` այժմ եվրոպական քաղաքական գործիչների հետ հանդիպումներին Մոսկվայի ներկայացուցիչները իբրև «մեսիջ են փոխանցում, որ իրենք զիջումների են պատրաստ, բայց ամրագրելու համար այն ստատուս քվոն, որը կա այսօր»։ 
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։

Քաղաքականություն

Պատահարներ