«Մոսկվան Կիևի դեմ պատերազմ չի մղում»․ ՌԴ ԱԽ քարտուղար

 Մոսկվան Կիևի դեմ պատերազմ չի մղում․ Արևմուտքն է փորձում ուկրաինացիների ձեռքով Ռուսաստանին դիմակայել, aif.ru-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլ Պատրուշևը։

 

«Ուկրաինայում ընթացող իրադարձությունները ոչ թե բախում են Մոսկվայի և Կիևի միջև, այլ ՆԱՏՕ-ի, իսկ առաջին հեթին՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական առճակատում՝ Ռուսաստանի հետ։ Վախենալով մեզ հետ ուղիղ բախումից՝ ՆԱՏՕ-ի հրահանգիչներն ուկրաինացի երիտասարդներին են մահվան ուղարկում»,- ասել է Պատրուշևը։

 

ՌԴ ԱԽ քարտուղարի խոսքով՝ հատուկ ռազմական գործողությամբ «Ռուսաստանն օկուպացիայից ազատագրում է իր շրջանները, ինչպես նաև վերջ է դնելու եղբայրական ուկրաինացի ժողովրդին ոչնչացնելուն ուղղված Արևմուտքի արյունալի փորձին»։

 

«Մենք չենք պատերազմում Ուկրաինայի հետ, որովհետև հասարակ ուկրաինացիների նկատմամբ ատելություն մեզ մոտ չկա ու չի կարող լինել»,- ասել է Նիկոլ Պատրուշևը։

 

ՌԴ ԱԽ քարտուղարը նշել է նաև՝ որքան շուտ ուկրաինացիները հասկանան, որ Արևմուտքն իրենց ձեռքերով պատերազմում է Ռուսաստանի դեմ, այնքան ավելի շատ կյանքեր կփրկվեն։

 

«Ուկրաինայի հետ կապված պատմությունը Վաշինգտոնում հենց նրա համար էլ հյուսվել է, որ մեկ ժողովրդին (ռուսներին և ուկրաինացիներին – խմբ․) պառակտելու և իրար նկատմամբ թույնով լցնելու տեխնոլոգիաներ մշակվեն։ Միլիոնավոր մարդկանց արգելում են խոսել իրենց ծնված օրվանից հարազատ ռուսերենով, ստիպում են հեռանալ իրենց արմատներից։ Արևմուտքը, սեփական հավակնությունները բավարարելու համար, գործնականում ոչնչացնում է ուկրաինացի ժողովրդին՝ երիտասարդ, ակտիվ սերնդին մղելով զոհվելու մարտի դաշտում, իսկ մնացած բնակչությանը հասցնելով չքավորության»,- ասել է Պատրուշևը։

Քաղաքականություն

Պատահարներ