Երևանի և Ստեփանակերտի միջև պետք է ստեղծվի օդային կամուրջ. կոչ` Շվեյցարիայից

Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեն, մտահոգված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակով, դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։

 

Ինչպես հայտնում է  Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կառլո Սոմմարուգա, կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին գործողություններ ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ մի կողմից հասնի շրջափակման վերացմանը և ռազմական գործողությունների դադարեցմանը, մյուս կողմից ՝ հումանիտար օդային կամուրջ կազմակերպի Երևանի և Ստեփանակերտի միջև։ 

Քաղաքականություն

Պատահարներ