ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են և խուզարկել դաշնակցականների տները, կան բերման ենթարկվածներ․ Գեղամ Մանուկյան

 Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էլ հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը հայտնեց` բազմաթիվ ՀՅԴ–ականներ են բերման ենթարկվել։ Նա հավելեց, որ չի մասնակցի նիստին, քանի որ մեկնելու է Արարատի մարզ։

 

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանն անցնում մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:

Վարդանյանը 2022-ի մայիսի 12-ին կալանավորվեց։ Նոյեմբերին նա գրավի դիմաց ազատ արձակվեց։

Քաղաքականություն

Պատահարներ