Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը

Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։

 

Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, այս հարցի քննարկումը Եվրամիության գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդգրկված է ԵՀ-ի հունվարի 18-ի օրակարգում, իսկ հաջորդ օրը նախատեսված է քվեարկություն այդ թեմայով բանաձեւի ընդունման համար։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 մարդկանց, այդ թվում՝ 30.000 երեխաների իրավունքները։

 

Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​ավտոճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը շարունակում է ամբողջությամբ փակել իբր «էկոլոգիական նկատառումներով»։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից:

Քաղաքականություն

Պատահարներ