Իրանը ողջունում է Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունները

Իրանը ողջունում է Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունները, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը լիբանանցի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Mehr-ը:

 

«Մենք գոհ ենք Սիրիայի և Թուրքիայի միջև երկխոսությունից և ողջունում ենք ցանկացած երկխոսություն և բանակցություններ երկու երկրների միջև խնդիրների լուծման համար», – ասել է նա: 

 

Նրա խոսքով՝ Աստանայի ձևաչափը պետք է ուժեղացնել առկա խնդիրները լուծելու համար՝ թույլ տալով Սիրիայի մասնակցությունը։ 

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում կայացել են վերջին 11 տարվա ընթացքում Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները։

Քաղաքականություն

Պատահարներ