Իսրայելն ու Ադրբեջանը ընդլայնում են համագործակցությունը. Բայրամովը հրավիրվել է Իսրայել

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Էլի Կոենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ իր գործընկերոջը հրավիրել է Իսրայել։ 

 

«Մենք ամրապնդում ենք կապերն Ադրբեջանի հետ: Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որը շնորհավորել է ինձ նշանակման կապակցությամբ։ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ նախարարին հրավիրել եմ այցելել մեր երկիր։ Մենք պայմանավորվել ենք ամրապնդել հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև»,- թվիթերյան իր էջում գրել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպան է նշանակվել Մուխտար Մամեդովը։ 

Քաղաքականություն

Պատահարներ