Մենք որոշել ենք ընդդիմությանը հնարավորություն տալ. ՔՊ-ում փոշմանել են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է ընդունել չդիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

 

«Մենք որոշել ենք ընդդիմությանը հնարավորություն տալ, որ գան խորհրդարան ու աշխատեն։ Դա նաև հարգանքի նշան է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ձայն են տվել ընդդիմությանը», - ասել է նա։ 

 

«Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներ նախորդ ԱԺ նստաշրջանի կեսից ավելին քվեարկություններին չեն մասնակցել, ինչից հետո նրանց մանդատից զրկելու հարցը մտնում է ԱԺ խորհրդի օրակարգ։ Այն մեկ շաբաթով հետաձգվել է, քանի որ ընդդիմադիրները չեն մասնակցել խորհրդի նիստին։

Քաղաքականություն

Պատահարներ