Թուրքիան մեղադրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին` պայմանավորվածությունները չկատարելու մեջ

Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն կատարել քրդական ուժերին Սիրիայի հյուսիսից դուրս բերելու իրենց պարտավորությունները։  Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  

 

Թուրք դիվանագետի հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«ԱՄՆ իմ այցի ժամանակ մենք կխոսենք Սիրիայի մասին։  Որովհետև նրանք (ԱՄՆ-ն) շարունակում են աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին։  Մեզ համար սա սպառնալիք է։  Մեզ տրված խոսքը չիրականացվեց ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ռուսաստանի կողմից»,- ասել է Չավուշօղլուն։

 

Դիվանագետի խոսքով՝ Անկարան «անընդհատ» հիշեցնում է Մոսկվային ու Վաշինգտոնին, որ 2019 թվականի համաձայնագրերի պայմանները չեն կատարվել։

Քաղաքականություն

Պատահարներ