«Դա ճշմարտություն է, փաստ է». Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ուկրաինան դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի անդամ է: Այս մասին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:

 

«Ուկրաինան՝ որպես երկիր և Ուկրաինայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի անդամ են դարձել՝ դե-ֆակտո, բայց ոչ դե-յուրե, որովհետև մենք ունենք զենք ու հասկանում ենք՝ ինչպես այն օգտագործել»,- ասել է Ռեզնիկովը։

 

Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է, որ իր հայտարարությունը Ռուսաստանում կամ ՆԱՏՕ-ում վիճելի կամ հակասական չի ընկալվի։

 

«Ինչու՞ պետք է հակասական լինի։ Դա ճշմարտություն է, փաստ է։ Ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք ՆԱՏՕ-ի անդամ կդառնանք՝ դե-յուրե»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը:

 

Քաղաքականություն

Պատահարներ