Կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին ընդունելի փոխզիջումներ գտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի լուծման համար. Լուկաշևիչ

Լաչինի միջանցքը պետք է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ մնա, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու փոխադարձ ընդունելի փոխզիջումներ փնտրել ճգնաժամի շուտափույթ լուծման համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
 

«Ղարաբաղի բնակչությունը չպետք է Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը դառնա։ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ և օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար: Կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու ընդունելի փոխզիջումներ գտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման, հանքերի շահագործման պարամետրերի համաձայնեցման ու էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով», - ասել է Լուկաշևիչը ԵԱՀԿ նախկին խորհրդի հատուկ նիստում:

 

Լուկաշևիչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապօգնության և ավտոմեքենաների անձնակազմի անցումը Լաչինի միջանցքով, օպերատիվ վերականգնվել է գազամատակարարումը, ինտերնետի հասանելիությունը։ Էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերի համաձայնեցում է իրականացվում։ 

 

«...Ցանկացած սադրիչ գործողություն և հրապարակային հարձակում ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ դիտարկում ենք որպես անթույլատրելի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար վնասակար», - ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ