Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ երկու երկրների ԱԳ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
 

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարամետրերի: Ընդգծվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների վրա համապարփակ աշխատանքը վերսկսելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ