ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկեք հասկանանք` պրոբլեմները Փաշինյանի, թե՞ Փաշինյանին Հայաստանի գրպանը գցեցին». Մամիջանյան

Ժողովրդի մոտ մի խոսույթ կա, որ ասում են՝ դե Փաշինյանն ի՞նչ անի, գրպանն էին գցել այս ամեն ինչը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 

Նրա խոսքով, պատմության մեջ առաջին անգամ է, որ պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը հակասություններ ունեն Արցախի ճակատագրի հարցում, ընդ որում՝ պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ չի կարող Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը նման բան չի ասում։

 

Իր ելույթում պատգամավորը մասնավորապես ասաց. «Պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական Երևանն ասաց, որ ՌԴ-ն ու ռուսական ռազմաբազան սպառնալիք են Հայաստանի համար։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններն այստեղ անցկացնելուց։ Հայաստանը նաև մերժեց ՀԱՊԿ օգնության փաթեթը, որը ենթադրում էր նաև սպառազինության տրամադրում Հայաստանում»,- ներկայացրեց Մամիջանյանը։ Մամիջանյանը` ավարտելով ելույթը, եզրափակեց. «Եկեք հասկանանք` պրոբլեմները Փաշինյանի գրպանը գցեցին, թե՞  Փաշինյանին Հայաստանի գրպանը գցեցին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ