Արցախում հայերի դեմ ցեղասպանության սպառնալիքը լուրջ է. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին

Ադրբեջանը փորձում է մեզ: Պետք է լրջորեն վերաբերվել Արցախում հայերի դեմ իրականացվող ցեղասպանության սպառնալիքին։ Այսօր Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը թվիթերյան հաշվում կոչ է արել ամբողջ աշխարհի իշխանությունների ղեկավարներին` հատկապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին լրջորեն վերաբերվել Արցախում հայերի դեմ իրականացվող ցեղասպանության սպառնալիքին։ Աշխարհը չի կարող թույլ տալ մեկ այլ Հայոց ցեղասպանություն:

 

Ինստիտուտը նման կոչով հանդես էր եկել նաև հունվարի սկզպին` աշխարհին կոչ անելով անհապաղ գործել` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նշվում էր, որ Ալիևի ցեղասպան ռեժիմն ավելի է սաստկանում։

Քաղաքականություն

Պատահարներ