ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներով պայքարը Իրանի դեմ

Եվրամիությունը արագ արձագանքեց Իրանում ստեղծված իրավիճակին պատժամիջոցներով և մտադիր է շարունակել գործել նույն ուղղությամբ, ասել է Արդարադատության հարցերով Եվրոպական հանձնաժողովի անդամ Դիդիե Ռեյնդերսը, գրում է Интерфакс-ը։

 

«ԵՄ խորհուրդը պատժամիջոցների ցանկում ավելացրել է մոտ 60 ֆիզիկական և ութ իրավաբանական անձ Մահսա Ամինիի մահից և ցույցերի դեմ դաժան ճնշումներից հետո: Որպեսզի պարզ լինի, մենք կշարունակենք գործել այսպես այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», Եվրահանձնակատարն ասել է երեքշաբթի երեկոյան Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որտեղ լսվել է Իրանում տեղի ունեցած ցույցերին և մահապատիժներին ԵՄ արձագանքի հարցը։

 

Ռեյնդերսը նաև արձագանքել է Եվրամիության կողմից վերջերս իրանա-բրիտանացի քաղաքացի Ալիռեզա Աքբարիի մահապատժի դատապարտմանը:

 

ԵՀ անդամի խոսքով՝ Իրանում տիրող ներքին իրավիճակը խիստ մտահոգիչ է։  

 

«Ցույցերը վկայում են բնակչության հուսահատության զգացման մասին, ցուցարարները պահանջում են հարգել մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը և իրական փոփոխություններ»,- ասել է եվրահանձնակատարը։

 

Նա մատնանշել է ցուցարարների պատիժների և մահապատիժների ծայրահեղ խստությունը, կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները:

 

«Իրանցիները, ինչպես մյուս ազգերը, ունեն խաղաղ բողոքի ցույցեր անելու իրավունք, և հիմնարար իրավունքները միշտ պետք է հարգվեն»,- ասել է Ռեյնդերսը։

 

«Եվրամիությունը պետք է հստակ ազդակներ ուղարկի Իրանին։ Մենք դա արել ենք մինչ այժմ և կշարունակենք։ ԵՄ-ն իրեն վերապահում է արձագանքելու ցանկացած հնարավորություն»,- ամփոփել է Եվրահանձնաժողովի անդամը։

Քաղաքականություն

Պատահարներ