Եվրոպայում Պուտինը թաքնված դաշնակիցներ ունի. Իսպանիայի վարչապետի հայտարարությունը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ եվրոպական երկրներում կան այժմյան ռուսական իշխանությունների գաղտնի կողմնակիցներ, որոնք թաքցնում են իրենց համակրանքը Մոսկվայի հանդեպ։

Իսպանիայի վարչապետը կոչ է արել Եվրոպայում պայքարել Կրեմլի գաղտնի գործակալների դեմ:

«Ռուս ավտոկրատը միայնակ չէ աշխարհը պառակտելու և ժամացույցը հետ շրջելու իր ռեակցիոն ցանկության հարցում: Նա շատ դաշնակիցներ ունի Եվրոպայում, որոնք այժմ թաքցնում են իրենց համակրանքը Պուտինի նկատմամբ, բայց ընդամենը մեկ տարի առաջ նրանք գնացել էին նրա մոտ և գովում էին նրա մեթոդները»,- ասել է Սանչեսը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ. նրա խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն։

«Մենք պետք է թույլ չտանք այդ քաղաքական ուժերին ներթափանցել հասարակական մարմիններ և ոչնչացնել ԵՄ-ն ներսից», - ասել է Սանչեսը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեղադրել են Վլադիմիր Պուտինի հետ կապեր ունենալու համար։ Մինչև փետրվարի 24-ը ռուս և իտալացի քաղաքական գործիչները բազմիցս հանդիպել են և միմյանց «ընկերներ» անվանել։ Ապրիլին Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտել էր ՌԴ նախագահի՝ Ուկրաինա ներխուժելու որոշումը։ Սակայն 2022 թվականի հոկտեմբերին Բեռլուսկոնին պատմել է Պուտինի հետ հարաբերությունների վերականգնման մասին։

Գերմանական կիբերանվտանգության գործակալության ղեկավար Առնե Շյոնբոմին ևս մեղադրել են Ռուսաստանի հետ կապեր ունենալու համար։ Նրան կասկածում էին Գերմանիայի Կիբերանվտանգության խորհրդի միջոցով ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապեր ունենալու համար։ Սակայն ապացույցների բացակայության պատճառով մեղադրանքները հանվել են, իսկ Շյոնբոմը նշանակվել է նոր պաշտոնի։

Քաղաքականություն

Պատահարներ