«Լավրովը հայտարարեց, որ շրջափակման հարցը կլուծվի. հարց՝ Արցախի իշխանություններին». Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լավրովը հայտարարեց, որ հանդիպում է եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի։
38 օրվա ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնց բավարարման դեպքում «կյանքի ճանապարհը» կբացվի։
 

Հարցեր՝ Արցախի իշխանություններին


1․ Արդյո՞ք Ադրբեջանի որևէ պահանջ այդ ցանկից բավարարվելու համաձայնություն եք տվել։


2․ Արդյո՞ք ստացել եք միջազգային մակարդակում երաշխիք, որ ճանապարհը նորից չի փակվելու, եթե հանրայնորեն և պաշտոնական մակարդակում հնչեցված պահանջները չկատարվեն։


3․ Արդյո՞ք կա երաշխիք, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի, եթե հայկական կողմը զիջի:


4․ Ո՞վ է կրում պատասխանատվությունը պայմանավորվածությունների և դրանց չկատարման համար


5․ Ներիշխանական լարվածությունը կապ ունի այդ բանակցությունների հետ, թե՞ ոչ»:

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ գրել էինք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Լաչինի միջանցքի մասին և պատմել բանակցությունների ընթացքի մասին: 

Քաղաքականություն

Պատահարներ