Լավրովը` Զելենսկիի առաջարկած 10 կետանոց ծրագրի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած խաղաղության բանաձևն անվանել է անհարմար, քանի որ, նրա խոսքով, այն խառնում է տարբեր թեմաներ՝ սկսած էներգետիկ և պարենային անվտանգությունից մինչև ռուսական զորքերի դուրսբերում և տրիբունալ։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

Ավելի վաղ Զելենսկին «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին ուղղված կոչի ժամանակ հայտարարել էր այն քայլերի մասին, որոնք, իր կարծիքով, խաղաղությունը կմոտեցնեն Ուկրաինայի տարածքին։ Մասնավորապես, նա առաջարկել է շարունակել ձեռք բերված համերաշխությունը զենքի մատակարարման հարցում եւ կատարել ավելի վաղ Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձեւը։

 

«Զելենսկին առաջ է քաշում միանգամայն անհեթեթ նախաձեռնություններ, 10 կետից բաղկացած ծրագիր, որտեղ կուտակված է այն ամենը, ինչ հնարավոր է՝ պարենային անվտանգություն, էներգետիկ անվտանգություն, կենսաբանական, ռուսական զորքերի դուրսբերում ամենուր, Ռուսաստանի Դաշնության ապաշխարություն, տրիբունալ, դատապարտում և այլն», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ