ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց Ալիևի` Սյունիքով միջանցք կտրելու հայտարարության մասին

 Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելու են և արդյո՞ք ունեն միջազգային մեր գործընկերները գործիքակազմ դա կանխելու կամ մեզ աջակցելու համար: Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավորի այս հարցին, ասաց. 

 

«Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Բայց, հարց, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի հեռահար նպատակը, որ մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով ամբողջությամբ վիժեցնի խաղաղության գործընթացը»: 

Քաղաքականություն

Պատահարներ