«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։

 

«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նա օրինականորեն արգելել է բանակցությունները Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

Հիշեցնենք` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած խաղաղության բանաձևն անվանել է անհարմար, քանի որ, նրա խոսքով, այն խառնում է տարբեր թեմաներ՝ սկսած էներգետիկ և պարենային անվտանգությունից մինչև ռուսական զորքերի դուրսբերում և տրիբունալ։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ