ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թենիսի առաջնության ժամանակ անվտանգության աշխատակիցը փորձել է երկրպագուներից վերցնել Սերբիայի դրոշը` շթոփելով ռուսականի հետ

Մելբուրնում թենիսի Australian Open առաջնության խաղում անվտանգության աշխատակիցը փորձել է երկրպագուից վերցնել սերբական դրոշը՝ այն ռուսական դրոշի հետ շփոթելով։ Այս մասին հայտնել Է Daily Mail պարբերականը։

 

Տարածված տեսակադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը թերթում տարբեր դրոշներով տետրը եւ պահանջում տալ այն դրոշները, որոնք երկրպագուները բերել են իրենց հետ: Մարզական երկրպագուներն իրենց հերթին մեղադրում են նրան ռասիզմի մեջ և հարցնում, թե արդյոք տղամարդը գիտի, թե որտեղ է գտնվում Սերբիան:

 

«Ամերիկյան դրոշ, ահա թե ինչ պետք է արգելեք», — երկրպագուներից մեկի խոսքը մեջբերում է Mail Online-ը։

 

Հիշեցնենք` հունվարի 17-ին Ավստրալիայի թենիսի ֆեդերացիան արգելեց երկրպագուներին Ռուսաստանի դրոշը բերել տրիբունաներ: Սահմանափակման տակ է հայտնվել նաև Բելառուսի ազգային դրոշը։ 

Քաղաքականություն

Պատահարներ