Երևանում ԵՄ շենքի մոտ արցախցի կանայք խաղաղ ակցիա են անում

Երևանում ԵՄ շենքի մոտ մեկնարկել է արցախցի կանանց կազմակերպած խաղաղ ակցիան: Նրանք Եվրահանձնաժողովի նախագահին կհանձնեն արցախցի մայրերի նամակը։

 

Արցախցի կանայք տեղեկացրել էին, որ փետրվարի 1-ին խաղաղ ակցիա են իրականացնելու՝  նամակ փոխանցելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին։

 

Արցախցի մայրերը եվրոպացի ազդեցիկ գործչին, 7 երեխաների մորը կոչ են անում իր նպաստն ունենալ Արցախի էներգետիկ ահաբեկչությունը դադարեցնելու, հումանիտար ճգնաժամը լուծելու հարցերում։ Այս ակցիայով իրենք համերաշխություն են հայտնում Արցախի  հայրենակիցներին և փորձում նպաստ ունենալ արցախցի մայրերի ձայնը տեղ հասցնելու գործում։

 

Քաղաքականություն

Պատահարներ