ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով առաջացրել է ջրից անվտանգ օգտվելու լուրջ խնդիրներ. Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոնի տնօրեն Արման Թաթոյանը «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել  է անվտանգային խնդիրներին և նշել. 

 

«44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո մեր աշխատանքներում առաջնային տեղ ունեն խաղաղ բնակչության, զինված հարձակումներից տուժած սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, այդ խախտումների փաստերի հավաքագրումն ու իրավունքների պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով լրագրողների, երեխաների, կանանց, տարեցների իրավունքներին և այլն։ ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց ենթակայության ներքո են անցել ջրային ռեսուրսներ, ինչն առաջացրել է ջրի հասանելիության ու ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ»,- ասել է Արման Թաթոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հումանիտար խնդիրները պետք է բարձրաձայնվեն, լուծումներ առաջարկվեն և ամեն ինչ արվի, որ քաղաքական շահերը չվնասեն իրավունքներն ու անվտանգությունը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ