ՄԻԵԴ-ի գործերի ցանկից հանվել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը

Եվրոպական դատարանը գործերի ցանկից հանել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արա Ղարագյոզյանը: 

 

«Կողմերը հաշտվում են իրար հետ, պետությունը փոխհատուցում է տրամադրում», – նշել է փաստաբանը՝ հավելելով, որ պետությունը, սակայն, բառացի չի ընդունել, որ քաղաքացու իրավունքների խախտում է տեղի ունեցել։ 

 

Նշենք, որ Արարատ Խանդոյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորվել էր, դատարանի կայացրած որոշման դեմ հայց էր ներկայացրել ՄԻԵԴ: 

 

«Իմ կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան բողոք ներկայացնելու արդյունքում Արարատ Խանդոյանը ՀՀ-ից կստանա 4150 եվրո, նրա համար, որ ՀՀ-ի ներպետական դատարանները խախտել են իմ պաշտպանյալի անձնական և անձեռմխելիության իրավունքըԿոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները»,-օրեր առաջ նշել էր փաստաբանը Facebook-յան իր էջում։

Քաղաքականություն

Պատահարներ