Անհրաժեշտության դեպքում կարող ենք դեֆիցիտային դեղերի ներկրում ապահովել ՀՀ․ Ավանեսյան

«Քովիդի արդյունքում դեղագործական շուկաներում և լոգիստիկ շղթաների խախտման արդյունքում դեղորայքի դեֆիցիտ է ստեղծվել համաշխարհային դեղագործական շուկաներում։ Ձմռան ընթացքում գրիպի բավական ակտիվ ընթացք ունեինք և հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում ապահովենք անհրաժեշտ բժշկական պարագաների և դեղերի ներկրումը», - նշել է առողջապահության նախարարը ճեպազրույցի ժամանակ։

 

Նա ընդգծեց, որ համաշխարհային շուկայում շաբաթական կտրվածքով մոնիթորինգ են իրականացնում և, եթե անհրաժեշտություն լինի դեղորայքի որևէ խումբ ավելացնելու, ապա դա կարվի։

Քաղաքականություն

Պատահարներ