Ստեփանակերտը հոսանք է ստանում միայն Հայաստանից. Ադրբեջանի էլեկտրական ցանցի օպերատոր

 Ադրբեջանի էլեկտրական ցանցի օպերատոր «Ազերիշիղ» (Azerishiq) ընկերության ներկայացուցիչ Արազ Մամեդզադեն հայտարարել է, թե Ստեփանակերտը հոսանք է ստանում միայն Հայաստանի էլեկտրահաղորդման գծերով: Այդ մասին «Ազերիշիղ» ընկերության կրթական և նորարարական ծրագրերի կենտրոնի տնօրենն ասել է Բաքվում գումարված ժողովում, որի ընթացքում ամփոփվել է ընկերության 2022 թվականի աշխատանքը:

 

«Մենք ի զորու ենք կոմունալ ծառայություններով ապահովել Ադրբեջանի ցանկացած տարածք, սակայն տվյալ պահին Ստեփանակերտը հոսանք միայն Հայաստանից է ստանում», - ասել է պաշտոնյան:

 

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, որը կազմակերպել են իրենց «էկոակտիվիստ» անվանող ադրբեջանցիներ: Շրջափակման ընթացքում բազմիցս ընդհատվել է Արցախի էլեկտրամատակարարումը, ինչի պատճառով հովհարային անջատումներ են իրականացվում:

Քաղաքականություն