ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատվաստանյութը վնասում է կանանց առողջությանը». Pfizer-ի աշխատակցի սկանդալային բացահայտումը

 Pfizer-ում մտավախություն ունեն, որ իրենց COVID-19 պատվաստանյութը ազդում է կանանց վերարտադրողական համակարգի վրա, հետևանքները անհայտ են։ Այս մասին գրում է RT-ի ռուսական ծառայությունը:

 

Այս մասին մասնավոր զրույցում ասել է ընկերության հետազոտության և զարգացման ռազմավարական գործառնությունների տնօրեն Ջորդոն Ուոքերը։ Թաքնված տեսախցիկի կադրերը հրապարակել է Project Veritas աջ ակտիվիստական ​​խումբը։

 

Ուոքերի խոսքով՝ կանանց մոտ դաշտանային ցիկլը խաթարվում է ամերիկյան դեղամիջոցի պատճառով, ինչը նշանակում է, որ այն ինչ-որ կերպ խանգարում է հորմոնալ գործընթացին, որը այդպես չպետք է լիներ.

 

«Այնտեղ ինչ-որ բան է կատարվում։ Բայց մենք միշտ չէ, որ հասկանում ենք, թե ինչ... Հուսով եմ՝ ընթացքում ինչ-որ սարսափելի բան չի պարզվի։ Հուսանք չենք պարզի, որ ինչ-որ կերպ այս mRNA-ն մնում է մարմնում»,- ասել է Ուոքերը:

 

Վերարտադրողական համակարգի վրա Pfizer-ի ազդեցության մասին լուրեր տարածվում էին դեռ պանդեմիայի ժամանակ, սակայն գիտնականները շտապեցին հերքել տեղեկությունը:

Քաղաքականություն