«Վստրեչի Ապեր»- ին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 2-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։


Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող անշարժ գույքը Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեի շինության քառորդ մասը, Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/5 հասցեի շինության քառորդ մասը և մի շարք այլ հասցեներում գտնվող անշարժ գույք (դրա մասեր)։ 

 

Bentley Continental GT տրանսպորտային միջոցի ներկայիս միջին շուկայական արժեքի՝ 17 մլն դրամի և 1 մլն դրամի տարբերության 9․4 %-ը, այն է՝ 14 մլն 304 հազար դրամ։ BMW X6 ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքի և արդեն վճարված 1 մլն դրամի տարբերությունը՝ 6 մլն 805 հազար դրամ և այլն։ 

 

104 մլն 13 հազար 540 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Դրամական այլ միջոցներ

Քաղաքականություն

Պատահարներ