«Չինական լրտեսական գնդակը» Twitter-ում արդեն հաշիվ ունի․ հայտնի է, թե էջում ինչ գրառուներ են արել

Twitter միկրոբլոգում «չինական լրտեսական գնդակ»- ի անվամբ հաշիվ է բացվել, փոխանցում է Iz.ru-ն։ Ընդամենը մի քանի ժամում ծառայության ավելի քան 700 օգտատեր բաժանորդագրվել է այդ էջին։ Մի քանի հրապարակումներում «չինական գնդակը» նշել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը բարեկամներ են։

 

«Ես պարզապես գնդակ եմ, հիմար Ամերիկա», - ասվում է թվիթերից մեկում: «Գնդակը» նաև հրապարակել է Մոնտանայի լեռների լուսանկարները։

 

Փետրվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի երկնքում նկատվել է Չինաստանից ժամանած հետախուզական օդապարիկ։ Այնուհետ Պենտագոնը հայտնել է, որ սարքը վտանգ չի ներկայացնում բնակչության համար, և անհապաղ ձեռնարկվել են արժեքավոր տեղեկատվության արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։

 

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ օդային տարածք ներխուժելու փաստը համարում է միջազգային իրավունքի խախտում։ Փետրվարի 3-ին  Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Յին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում նշել է, որ Չինաստանը չի ընդունում անհիմն շահարկումներն ու աղմուկը փուչիկային իրավիճակի պատճառով:

Քաղաքականություն

Պատահարներ