Չինական մեկ այլ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի վրայով․ CNN

Չինական ևս մեկ օդապարիկ թռչում է Հարավային Ամերիկայի տարածքով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը, փոխանցում է Gazeta.ru-ն։

 

«Մենք հաղորդումներ ենք ստանում Լատինական Ամերիկայով օդապարիկի թռիչքի մասին: Մենք կարծում ենք, որ սա հերթական չինական հետախուզական օդապարիկն է», - ասվում է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ: 

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ հստակ հայտնի չէ, թե ներկայումս օդապարիկը Հրավային Ամերիկայի որ մասում է գտնում։

 

Ավելի վաղ NBC-ն, հղում անելով Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերին, հայտնել էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ զինվորականները հետևել են չինական հետախուզական օդապարիկին երկրի հյուսիսում։ 

 

Ռայդերի խոսքերով, օդապարիկի հայտնաբերելուն պես, ԱՄՆ իշխանությունների կողմից արտակարգ միջոցներ են ձեռնարկել գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար։ 

 

Ավելի ուշ Ռայդերը պնդել է, որ չինական օդապարիկի հայտնվելը ԱՄՆ օդային տարածքում խախտում է միջազգային իրավունքը։

Քաղաքականություն

Պատահարներ