ԵՂԱՆԱԿ. Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ

Այսօր երեկոյան, փետրվարի 5-6-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ 


Օդի ջերմաստիճանն այս գիշեր 5-8 աստիճանով կբարձրանա: 
 

Օդերևութաբաները կանխատեսել են, որ ուշ երեկոյան ձյուն և մառախուղ կլինի նաև Երևանում: Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, գիշերը` 2-4 աստիճան ցուրտ։ 

 



Երևան քաղաքում՝ 

Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։ 

 

 



Երևան քաղաքի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. 

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   13.10C (2010 թ.) 
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -19.00C (1972 թ.) 
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   -2.00C 

 

Քաղաքականություն

Պատահարներ