ԵՊՀ նախկին ռեկտորի ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը` Մարիամ Սիմոնյանը, Անի Սիմոնյանը և Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:  

«Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է ծանուցագրում։ Նախկին ռեկտորի կինն ու դուստրերը պետք է բացատրություն տան, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա: 


Հիշեցնենք` ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը մահացել է նախորդ տարի հունիսի 8-ին 67 տարեկան հասակում` մի շարք հիվանդությունների հետևանքով։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ