Ձյան տեղումները կլինեն ինտենսիվ. Հայաստան ակտիվ ցիկլոն է ներթափանցել

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում ձյան տեղումները կլինեն ինտենսիվ։

 

Հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

 

Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Արարատյան դաշտում և Երևանում փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ու առավոտյան սպասվում է ձյուն, փետրվարի 6-ի ցերեկը և 7-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։

 

Փետրվարի 8-ից սկսած ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա։

Քաղաքականություն

Պատահարներ