Մեկնարկել է ֆեյսբուքյան քարոզարշավ. Մարուքյանը նշել է` ինչ նպատակ է հետապնդում ակցիան

 Բարեկամներ, մեկնարկում ենք մեր ֆեյսբուքյան քարոզարշավն ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների, ովքեր շարունակելով գործել այդ ցեղասպան երկրում անուղղակիորեն նպաստում են Արցախի շրջափակմանը և թշնամու ցեղասպան նպատակներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:


Այդ ընկերությունները ֆեյսբուքում ունեն միլինոավոր հետևորդներ: Այս քարոզարշավի միջոցով մենք աշխարհին տեղեկացնում ենք Արցախի դեմ ցեղասպանության մասին նրանց անտարբերությունը և կամա թե ակամա մեղսակցությունը, և այս կերպ ճնշում ենք գործադրում, որպեսզի նրանք լքեն Ադրբեջանը:  
Խնդրում ենք բացել ներքևի երեք հղումները և կատարել հետևյալ գործողությունները: Առնվազն կիսվել (Share) և հավանել (Like), ցանկալի է նաև հետևել (Follow) և ուղարկել (Send) ընկերներին մեսենջերով: 


Ամեն անգամ, երբ մենք հավանում կամ կիսվում ենք այդ ընկերությունները տեղեկանում են: Ընկերությունների ցուցակը ստիպված երեք մասի ենք բաժանել ֆեյսբուքի սահմանափակումների պատճառով: Այնպես որ, խնդրում ենք 2 րոպե տրամադրել և անել այդ բոլոր գործողությունները բողոր երեք էջերում: 
Առաջին էջ
Երկրորդ էջ
Երրորդ էջ


Միևնույն ժամանակ չենք մոռանում նաև նամակներով ռմբակոծել այդ ընկերություննեին: Եթե դեռ նամակներ չեք ուղարկել, բացեք հետևյալ էջը, լրացրեք և ուղարկեք: Դա կպահանջի ընդամենը 1 րոպե և Դուք մեկ կոճակի սեղմումով հարյուրից ավել նամակներ կուղարկեք բոլոր ընկերություններին` այս հղմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ