Օդեսայում բնակիչների 40%-ը դեռ մնում է առանց էլեկտրականության
Օդեսայում բնակիչների 40%-ը դեռ մնում է առանց էլեկտրականության, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Փետրվարի 4-ից էլեկտրաէներգիան մատակարարվում է ավելի քան 200 հազար բաժանորդի, այդ թվում՝ կարեւոր նշանակության ենթակառուցվածքներին։ 280 հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։
Օդեսայում և Օդեսայի մարզում էլեկտրաէներգիա կտրամադրվի օրական մի քանի անգամ երկու ժամով, հայտնում է РБК-Украина-ն։